-
21.05.2017|
13:55
Իրանի նախագահական ընտրությունների վերջնական տվյալներով՝ 41.220.131 ընտրողների քվեաթերթիկների հաշվարկով գործող նախագահ Հասան Ռոհանին ստացել է 23.549.616 ձայն (57 %), նրա մրցակից, նախկին գլխավոր դատախազ Իբրահիմ Ռաիսին՝ 15.786.449 (38,5 %)՝ հաղորդում է ԻՌՆԱ գործակալությունը՝ հղում անելով ՆԳՆ-ին: Հասան Ռոհանին վերընտրվեց:
-
20.05.2017|
15:09
Իրանի նախագահական ընտրություններում կատարված «գունաբաժանումը» սևի ու սպիտակի պայմանական է՝ այաթոլա, սեիդ Իբրահիմ Ռաիսին սև խույր է կրում և նրան համարում են սև թեկնածու, աստվածաբան Հասան Ռոհանին սպիտակ խույրի պատճառով՝ սպիտակ թեկնածու:
-
19.05.2017|
17:50
ԵԱՀԿ Մինսկի խմբի պարիտետային ու չեզոք, անհասցե հայտարարություններին կամ տևական լռությանը սովոր լինելով, այդ պատմական դարձած «հավասարության» տասնյակ բացատրությունների ու մեկնաբանությունների ծանոթ լինելով՝ Մինսկի խմբի համարյա բոլոր նախկին ու ներկա համանախագահներից, արդեն երկրորդ անգամ ստանում ենք հասցեական և առաջին անգամ հստակ հասցեական հայտարարություն:
-
19.05.2017|
12:22
Եթե Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն իր դերում լինեԵրևանի, օրինակ, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում, ավելի որոշակի` Կ. ՈՒլնեցու փողոցի 1-ին փակուղու շենքերում, էլեկտրամատակարարումն այս տարի արդեն մի քանի անգամ արտապլանային (չնախատեսված) ու պլանային կարգով ընդհատվել է:
-
19.05.2017|
01:32
Հիշո՞ւմ եք, թե ինչպես էին թուրք փորձագետներ Բաշլամըշն ու Աքսայը Թուրքիայի ղեկավարությանը տագնապով կոչ անում «չսխալվել» ռուսական «ուղերձներն» ընթերցելիս և երկյուղում էին, որ եթե Անկարան «սխալվի», ապա Մոսկվան կանի «երկրորդ քայլը», մյուսը, մյուսը...
-
19.05.2017|
01:25
ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիոն համագործակցության նոր համաձայնագիր կնքելուց հետո հարցերի հարցը դարձավ՝ ինչո՞վ է պայմանավորված կոալիցիայի ստեղծումը, մանավանդ «Հանրապետականի» պարագայում, որը խորհրդարանական ընտրությունների արդյունքում ԱԺ-ում կարողացավ ձևավորել կայուն մեծամասնություն։
-
19.05.2017|
01:10
Մայիսի 18-ին վեցերորդ գումարման Ազգային ժողովը հիմնով ու հիմնավոր սկսեց առաջին նստաշրջանը: Աշխարհիկ ու հոգևոր տերերի ուղերձները, ինչպես միշտ, ազգընտիրներին կոչ արեցին ծառայել ժողովրդին՝ Սահմանադրությամբ ու արդարությամբ:
-
18.05.2017|
10:57
Այսօր՝ 2017-ի մայիսի 18-ին, ժամը 10-ին աշխատանքները կսկսի 6-րդ գումարման Ազգային ժողովը, որ ընտրվեց ապրիլի 2-ին: Երեկ ՀՀԿ ԳՄ նիստում հայտնի դարձան ՀՀԿ ԱԺ նախագահի և փոխնախագահների, 6 հանձնաժողովների նախագահների թեկնածուները: Նրանց այսօր կոալիցիոն մեծամասնությունը բարեհաջող կընտրի: ԱԺ նախագահ կլինի Արա Բաբլոյանը: Բժիշկ: Մանկաբույժ:
-
17.05.2017|
09:49
Երբ Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը հաղորդեց, որ Ֆիզուլի-Խոջավենդ ուղղությամբ հարված է հասցվել Հայաստանի հակաօդային պաշտպանության զենիթահրթիռային «ОСА» համակարգին՝ պատրվակելով, որ իբր հայկական կողմը ցանկացել է ընդլայնել վերահսկողությունը օդային տարածքում 45 կիլոմետր շրջագծով, անմիջապես հարց ծագեց այդ գործողության պատճառների մասին:
-
16.05.2017|
08:04
Համաձայն «Ռուսիա-ալ-Յում» հեռուստակայանի հաղորդման, ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի ռազմական ինքնաթիռները շաբաթ օրն ավիահարվածներ են հասցրել Ռաքքա քաղաքի բնակելի տարածքներին, ինչի պատճառով զոհվել են մի ընտանիքի 7 անդամներ: Այս մասին տեղեկացրել է «Ռուսիա-ալ-Յում» հեռուստակայանը: